Շոյգուն և Հուլուսի Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2023 թվականի մարտի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «Սևծովյան նախաձեռնության» իրականացման արդյունքները, սիրիական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխգործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ:

Լրահոս