Շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները

Երեւանում հունվարի 12-22-ը կանցկացվի շախմատի Հայաստանի 83-րդ առաջնությունը (Բարձրագույն խումբ) եւ շախմատի կանանց Հայաստանի 78-րդ առաջնությունը (Բարձրագույն խումբ), հաղորդում է chessfed.am-ը։ Բացման արարողությունը տեղի կունենանի հունվարի 12-ին, ժամը 15։00-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում։ Մրցախաղերը կմեկնարկեն 15։00-ին։ Հանգստյան օր չի լինի։ Ամեն մրցաշարն ունի 10 մասնակից։ Շախմատի Հայաստանի 83-րդ առաջնության Բարձրագույն խմբի մասնակիցները․ Պետրոսյան Մանուէլ Հակոբյան Արամ Տեր-Սահակյան Սամվել Հովհաննիսյան Ռոբերտ Անդրիասյան Զավեն Պետրոսյան Տիգրան Հարությունյան Տիգրան Ղարիբյան Մամիկոն Բարսեղյան Արմեն Սարգսյան Սարգիս Կանանց Հայաստանի 78-րդ առաջնության Բարձրագույն խմբի մասնակիցները․ Գևորգյան Մարիա Գաբոյան Սուսաննա Հակոբյան Աստղիկ Խաչատրյան Աննա Խաչատրյան Վերոնիկա Գասպարյան Նարինե Գրիգորյան Արփինե Եդիգարյան Ասյա Կոբակ Պոլինա Հայրապետյան Նվարդ

Լրահոս