«Նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին, պետք է իմանան՝ ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»․ Ալիևը նոր սպառնալիքներ է հնչեցրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում, ելույթ ունենալով զինծառայողների առջև, նոր սպառնալիքներ է հնչեցրել։ Նախ նա հայտարարել է, թե ադրբեջանական բանակն արդեն ցուցաբերել է «իր ուժն ու պրոֆեսիոնալիզմը», և տարածաշրջանում «հիմնական ազդեցությունը», «գլխավոր խոսքն» «Ադրբեջանինն է»։ «Եթե հարկ լինի, մենք ևս մեկ անգամ ի ցույց կդնենք դա և կհասնենք ցանկալի արդյունքի։ Դա գիտեն բոլորը, թող իմանան նաև նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին։ Ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»,- հավելել է Ալիևը։

Լրահոս