Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամ բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլև ոչ համարժեք՝ ահագնացող գնաճի ֆոնին. Պատգամավոր

Խորհրդարանն այսօր 68 կողմ, 27 ձեռնպահ ձայների համամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Հայաստան» խմբակցության ադամ Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, թե այս նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամ բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլև ոչ համարժեք՝ ահագնացող գնաճի ֆոնին։ «Իրական լուծումը ոչ թե մի քանի հազարով աշխատավարձի բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից։ Մինչև հիմա արձանագրված գնաճը 2021 թ հունվարից հետո բարձրացրել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն առնվազն երկու անգամ ավելի։ Գնաճի բոլոր նախադրյալները կան, մինչև հաջորդ տարվա ավարտը նվազագույն զամբյուղի և ձեր առաջարկած աշխատավարձի չափի տարբերությունը լինելու է շուրջ 3 անգամ։ Սա լուծում չէ, դրա համար մենք ձեռնպահ ենք քվեարկում», - հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է 2023 թվականից նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 75 հազար դրամ:

Լրահոս