Նոր Կյանք գյուղում վթարի պատճառով մահացել է 26–ամյա ուղեւորը

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.10-ի սահմանում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենային: Ուղեւորը՝ 26-ամյա Արթուր Տերտերյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս