Նոր Արեշի բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով կա մեկ զոհ. Փրկարար ծառայություն

Երեւանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով բնակարանում հայտնաբերվել է Լ. Չ.-ի (ծնված 1960 թ․) դին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, մեկ ավտոսանդուղք եւ գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Փրկարարները տարհանել են 4 քաղաքացու. վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:34-ին, մարվել՝ մայիսի 31-ին, ժամը 00:13-ին: Այրվել է բնակարանը՝ գույքով:

Լրահոս