Նորվեգիայի պաշտպանության նախարարը խոստացել է 30 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հիմնադրամին

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամը խոստացել է 30 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հիմնադրամին։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության պաշտոնական կայքը։ «Կարեւոր է, որ մենք միավորվենք մեր ռազմական եւ քաղաքացիական աջակցության հարցում, որպեսզի Ուկրաինային տրամադրենք այն, ինչ իրեն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար»,-նշել է նախարարը: Նշվում է, որ ՆԱՏՕ-ի հիմնադրամը ստեղծվել է հակակոռուպցիոն միջոցառումների, ինչպես նաեւ Ուկրաինա բժշկական սարքավորումներ, դրոններ, համազգեստ մատակարարելու համար։

Լրահոս