«Նորմալ չէ, երբ լրագրողների պարսը հետապնդում է պատգամավորին»․ Նիկոլ Փաշինյան

Լրագրողների աշխատանքի խոչընդոտումը, նրանց նկատմամբ բռնությունը դատապարտելի են, սակայն մյուս կողմից էլ՝ որոշ հանգամանքներ եւս նորմալ չեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինձ համար սկզբունքային է, որ օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի, սա սկզբունքային հարց է, մյուս կողմից էլ՝ լրագրողների ինքնակարգավորման մարմին պետք է գոյություն ունենա, որը թույլ կտա, որ հենց լրագրողները որոշակի կանոններ սահմանեն: Օրինակ՝ եթե մեկն ինչ-որ տեղում իր ընտանքի անդամի հետ ճաշում է, մենք ինչքա՞ն կարող ենք իր բերանի պարունակությունը, ծամելը դարձնել ուղիղ եթերի առարկա։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, խոչընդոտ, բայց ուզում եմ, որ շատ հանգամանքներ էլ սովորական չհամարենք։ Կադրեր կան, որոնք ինձ շատ տարօրինակ են թվացել, օրինակ՝ ինչպես է լրագրողների պարսը հետապնդում ԱԺ պատգամավորին։ Դա նորմալ չէ, եւ մարդիկ էլ կարող են էմոցիոնալ վիճակում սխալներ թույլ տալ, որը նույնպես սխալ է։ Բայց մենք պետք է պատճառների եւ հետեւանքների կապը իմանանք»,- նշեց Փաշինյանը։

Լրահոս