Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները. Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, ցանկացած քայլի գնում է՝ իր իշխանությունը պահելու համար, փաստաթուղթ ստորագրելուց կա վտանգ, որ հանրությունը դուրս կգա փողոց և իր իշխանությանը վտանգ կսպառնա, ուստի Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Տեղ գյուղում տեղի ունեցածը դրա վառ օրինակն է։ Ինչ-որ մի օր իմացանք, որ ՀՀ ԶՈՒ կողմից պահպանվող տարածքից հայկական կողմը դուրս է եկել, և առանց մարտերի այդ տարածքը զբաղեցրել են ադրբեջանական զինված ուժերը։ Փաստացի զբաղեցրել են ՀՀ սուվերեն տարածքը»։

Լրահոս