Նիկոլ Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորը՝ Արմեն Փաշինյանին, վրաերթի է ենթարկելու դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ վարորդը դեպքի վայրը չի լքել։

Լրահոս