Նիկոլն Անկարայում մասնակցել է Էրդողանի երդմնակալության արարողությանը

Նիկոլն Անկարայում մասնակցել է Էրդողանի երդմնակալության արարողությանը: Փատորեն, Հայաստանի և Թուրքիայի օդային տարածքով կարողանում են թռչել միայն բայրաքթարները և Նիկոլը, որովհետև Թուրքիան իր օդային սահմանը Հայաստանի համար փակել էր: Նիկոլը մասնակցում էր մի մարդու երդմնակալությանը, ով ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմում, ում գեներալները դարձել էին ադրբեջանական բանակի հրամանատարներ: Հենց Էրդողանի օգնությամբ էր Ալիևը Սիրիայից ահաբեկիչներ բերել, հենց Էրդողանն էր զինում ադրբեջանական բանակը, և, նա ջանք ու եռանդ չխնայեց, որ հազարավոր հայեր զոհվեն: Նիկոլը թուրքերի կողմից ստորացվեց ու խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ: Ակնհայտ էր վերաբերմունքը հայրենավաճառ դավաճանի հանդեպ: Այն, որ Էրդողանը բարձրաստիճան հյուրերի շարքում չներկայացրեց Նիկոլին, այն որ Հայաստանի պատվիրակությանը՝ Նիկոլի գլխավորությամբ նստեցրեցին Ալիևի թիկունքում՝ հստակ ցույց է տալիս նրանց տրամադրվածությունը նիկոլի և Հայաստանի դեմ: Թուրքիայում Նիկոլին նվաստացրեցին հնարավոր բոլոր միջոցներով, ցույց տվեցին, որ Նիկոլն իրենց կամակատարն է և նրա հետ կարող են վարվել ցանկացած կերպ: Այսչափ նվաստացումները և այս վերաբերմունքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է:

Լրահոս