Նիկոլի վարչախումբը պատրաստվում է Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել. Իշխան Սաղաթելյան

Նիկոլի և նրա թիմակիցների քաղաքականությունն ի սկզբանե պարզ էր՝ խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգի անվան տակ թշնամուն հանձնել Արցախը, Սյունիքն ու ընդհանրապես ողջ Հայաստանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա նաեւ նշել է. «Այն, ինչի մասին զգուշացնում էինք ամիսներ առաջ, այսօր արդեն փորձում են իրականություն դարձնել: Նիկոլի վարչախումբը բացահայտ սպասարկում է թշնամու շահերը և պատրաստվում Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել: Դավաճանական այս ծրագրին է, որ պետք է կանխենք համատեղ ուժերով ու կանխելու ենք»։ Նա նաև հրապարակել է այս տարվա մարտի 22-ին ԱԺ-ում իր ունեցած ելույթի տեսագրությունը։

Լրահոս