Նիկոլի ռուսական հողմաղացը

Նիկոլի ռուսական հողմաղացը Մեր երկրում վերջին տարիներին առավել շատ ընտրությունները և քարոզչությունը եղել է և կա կառուցված ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ընդդեմ անձերի/ուժերի/երկրների/երևույթների: Քարոզչության Դոն Կիխոտ Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական շրջանում իր հողմաղաց էր հռչակել նախկիններին: Մենք պայքարում ենք նախկինների դեմ, ինչ վատ բան կա նախկիններն են, եթե իրենց դեմ ես, ուրեմն իմ հետ: Հետպատերազմական շրջանում այդ թեզերը պահպանվեցին, սակայն հանրության մոտ առկա ահռելի հարցերն ու կասկածները, ինչպես նաև իշխանության դեմ աշխատող ժամանակը բերեց նոր հողմաղաց: Եթե նոյեմբերի 9-ի գիշերը և դրանից կարճ ժամանակ անց դեռ ուտվում էին Շուշին չպահեցինք, որովհետև Վանեցյանի ջոկատը թռավ, Ծառուկյանի նիվեքը տեղ չհասան, Օնիկը այլ բան ասեց, էն մեկը սա զեկուցեց, մյուսը արդեն ասել էր, որ ամեն ինչ կորածա էս էն... դա երկարաժամկետում առնվազն պետք էր ապացուցել, ինչը չարվեց և դրա փոխարեն եկավ նոր թեզ՝ ինքնիշխանության իշխանություն և ռուսական հողմաղաց: Մի իշխանություն, որի օրոք ռուսական կոնտիենգետնը Հայաստանում ավելացել էր Մի իշխանություն, որի օրոք Արցախ եկան ռուս խաղապահները Մի իշխանություն, որը հպարտանում էր ՀԱՊԿ-ի գործիքակազմով/ Ղազախստան մուտք գործելու մասով Սկսեց հանկարծ առաջ տանել ինքնիշխանության կռիվը...: Քանի որ վերջերս սրվեց նաև Արցախում, Ջերմուկում և այլ տեղերում, ապա այստեղ պետք էր իհարկե նոր հողմաղաց ի դեմս միութենական պետության գաղափարի... Նախ մի կողմ դնենք այն, որ այդ գաղափարը/մեսիջը ամենաշատը շրջանառում է գործող իշխանության վերնախավը, իսկ ՌԴ-ն տարբեր մակարդակներով հերքում է այդ լուրը: Դուք լու՞րջ մտածում եք, որ նման Հայաստանը պետք է որևէ մեկին: Նման անկայուն և անկանխատեսելի իշխանությա՞մբ: Նման քարուքանդ եղած ինստիտուտներով: Դուք իրո՞ք մտածում եք, որ ավելի ցանկալի եք քան օրինակ Ադրբեջանը, որը քաղաքական և տնտեսական իմաստով ավելի ցանկալի է դարձել ՌԴ-ի, Եվրոպայի և Սաուդյան Արաբիայի համար քան նախկինում: Ի՞նչ կարող եք տալ աշխարհին: Կորսված Արցա՞խ, ռասկլադով ու կանխորոշված հանձնումով աշխատող հանքե՞ր, ճանապա՞րհ, որը երբ ուզենան կվերցնեն: Ի՞նչ բացի ձեր ունեցած ներՀայաստանյան մաղձից, թարախից, ատելությունից ու պաթոսից: 100 տարի հետո էլ խելքի չեկաք....: Դեր Զոր անապատի մշտական հաճախորդ դարձած ժողովուրդ..:

Լրահոս