Նիկոլի խամաճիկների կողմից շարունակական բնույթ կրող սկանդալները միտված են նրան, որ մենք կտրվենք իրականությունից

Այս իշխանություններն ամեն օր հորինում են կեղծ պատմություններ, հայտնվում են սկանդալների կիզակետում, թքում են քաղաքացիների վրա, կեղծ լուրեր են տարածում, թե իբր հարձակվել են Աշոտ Փաշինյանի վրա, ԱԺ֊ում դիտավորյալ ծեծկռուք են կազմակերպում... Այս ամենն ունի մեկ դրդապատճառ` մարդկանց շեղել հայ֊ադրբեջանական` փակուղի մտած խաղաղության գործընթացից։ Խաղաղության գործընթացը Նիկոլի շնորհիվ հայտնվել է փակուղում. կամ նա ստորագրելու է ավելի մեծ կապիտուլյացիա, կամ էլ այսպես շարունակելու է պահել պատերազմի վտանգը, իսկ ադրբեջանական կողմն էլ առանց խոչընդոտների, տարբեր կողմերից առաջընթաց է ունենալու։ Եվ, այսպես, Նիկոլի խամաճիկների կողմից շարունակական բնույթ կրող սկանդալները միտված են նրան, որ մենք կտրվենք իրականությունից և կենտրոնանանք նրանց շոուների վրա, և մի գեղեցիկ օր էլ տեսնենք, որ կորցրել ենք մեր պետականությունը։ Ալեն Սիմոնյանը Նիկոլից հետո երկրորդ մանիպուլյատորն է, հենց նա էր թքել քաղաքացու վրա և հենց նույն օրը գրառում կատարել, որ հարձակում է եղել Նիկոլի որդու` Աշոտ Փաշինյանի վրա, սակայն Աշոտը հերքել էր այդ ամենը նշելով, որ իր վրա որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում չի եղել, որից հետո Ալենը իր էջից ջնջել էր այդ գրառումը։ Սրանք իհարկե կարող են իրենց էջերից ջնջել գրառումները, կարող են ընտրություններ կեղծել, կարող են մարդկանց հանդեպ կեղծ մեղադրանքներ հնչեցնել, բայց ժողովրդի հիշողությունից երբեք չեն կարող ջնջել իրենց դավաճանությունը և իրենց ճակատից երբեք չեն կարող ջնջել դավաճանի պիտակը։

Լրահոս