Ներքին Բազմաբերդ բնակավայրում շչակ է գործարկվելու
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:
Գործարկվելու է բնակավայրի շչակը։
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: