ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր է համարել  Ուկրաինայի ԶՈՒ-ին Leopard եւ Abrams տանկերի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Svenska Dagbladet-ին տված հարցազրույցում ասել է, որ չի բացառում Ուկրաինային Leopard եւ Abrams ծանր տանկեր մատակարարելու հնարավորությունը։ «Ոչ, չեմ բացառում։ Բայց չեմ կարող նաեւ ոչինչ խոստանալ»,- պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին՝ ասել է նա։ Ստոլտենբերգը նշել է, որ ուկրաինացիների համար խաղաղության ճանապարհը զենքի մատակարարումների ավելացումն է, չնայած նրան, որ ուկրաինական հակամարտությունը կարող է երկար տեւել։ Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է «զենքով աջակցել», որպեսզի նա «անկախ մնա»։ Գլխավոր քարտուղարը հավելել է, որ դաշինքն արդեն ավելի շատ զենք է մատակարարել Կիեւին, քան կարելի էր պատկերացնել։

Լրահոս