ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան այցերին։ «Կովկասի երկրների շփումները ՆԱՏՕ-ի հետ նրանց ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանը հետևում է, բայց կենտրոնանում է երկկողմ հարաբերությունների վրա»,-նշել է նա։ Դաշինքի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։

Լրահոս