Նավթի գները կայունացել են

Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները թույլ կերպով փոփոխվում են՝ մի քանի օր նվազումից հետո կայունանալով։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,09 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 92,53 դոլարի։ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աննշան՝ 0,06 տոկոսով նվազել է՝ հասնելով 87,22 դոլարի։

Լրահոս