Նավթը թանկանում է

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան բարձրանում են, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաներն սպասում են ՕՊԵԿ+-ի կիրակնօրյա նիստին։ Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսի գինը բարձրանում է 0,61 տոկոսով՝ մեկ բարելը 84,75 դոլար, WTI-ի հունվարյան ֆյուչերսինը՝ 0,63 տոկոսով՝ 758,69 դոլար։ ՕՊԵԿ+-ի նիստը նախատեսվում է դեկտեմբերի 4-ին։ Շուկաները գնահատում են նավթարդյունահանման նոր կրճատման հավանականությունը պահանջարկի եւ առաջարկի ռիսկերի ֆոնին։

Լրահոս