Նախորդ 30 տարիներին ինչպիսի պետականություն է կառուցվել, որ էս 6 տարիների ընթացքում Փաշինյանը քանդում է, բայց դեռ ամբողջությամբ կազմաքանդել չի կարողանում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն մակետ դարձրած պահում է իր գրպանում՝ մանրադրամների հետ կամ դրանց փոխարեն, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։ «Ամեն անգամ վախը սրտներումս սպասում ենք, թե էս անգամ ՀՀ-ից տարածքներ զիջելն ինչպես է ձևակերպվելու։ Եզրահանգումն այն է, թե նախորդ 30 տարիների ընթացքում ինչպիսի պետականություն է կառուցվել, որ էս 6 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը քանդում, քանդում է, բայց դեռ ամբողջությամբ կազմաքանդել չի կարողացել»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Լրահոս