Նախկին-ներկա անելուց գոնե հասկացել եք, որ Ձեր ասած նախկինների ժամանակ բանակցային կարմիր գիծը Արցախի կարգավիճակն էր

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, Սիրում է կյանքում նա իր... աթոռը: Շատ կարճ երեկվա «հարցազրույցի» մասին: Չախոյանը ասում է, եթե նախկինների ժամանակ խաղաղություն էր սահմանային միջադեպերի ընթացքում որքան զոհեր ունեցանք: Ասեմ՝ նախկինների խաղաղության ժամանակ, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին (2008-2018թթ.) ունեցել ենք 228 մարտական կորուստ, իսկ Ձեր ժամանակ միայն 2020թ.-ի պատերազմի հետևանքով զոհվել է 5000-ից ավել զինվոր, էլ չխոսեմ սեպտեմբերյան դեպքերի ու առավել ևս 2023թ.-ի հունվարի դեպքի մասին: չախոյանին խորհուրդ կտամ կարդալ «Բանակցային առաջնագծում» գիրքը, միգուցե առավել ճիշտ ինֆորմացված լինի ու ծիծաղելի հայտարարություններ չանի: Եթե տարիների փորձի բացակայությունը ծածկել հնարավոր չի լինում, գոնե գիրքը կարդա ու կիմանա զիջում ու փոխզիջում բառերի տարբերություները, կիմանաս, որ Սերժ Սարգսյանը 2008թ.-ին ասում էր, որ «այդ տարածքների վերահսկումը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ ուղղված է Ղարաբաղի անվտանգությանը»: Եթե գիրքը կարդաս կիմանաս, որ 2010թ.-ին նախագահը ասում էր, որ «երբ Արցախի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգազման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Արցախն ու Հայաստանը կապող միջանցքը»: Նախկին-ներկա անելուց գոնե հասկացել եք, որ Ձեր ասած նախկինների ժամանակ բանակցային կարմիր գիծը Արցախի կարգավիճակն էր, իսկ Ձեր թեթև ձեռքով հիմա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը: Ասում ես մենք Արցախից մեր ձեռքերը չենք լվացել ու ասում՝ մեզ համար կարմիր գիծ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը: Անբարոյականությունն էլ պիտի չափ ու սահման ունենա:

Լրահոս