Նախագահ Ռայիսին մեղադրել է ԱՄՆ-ին տեղեկատվական ահաբեկչության եւ Իրանում անկարգությունների կազմակերպման մեջ

ԱՄՆ-ը պատժամիջոցների անարդյունավետության պատճառով սկսել է «տեղեկատվական ահաբեկչություն» կիրառել, ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն «ԱՄՆ-ը արդեն հասկացել է, որ պատժամիջոցները չեն գործում։ Ուստի սկսել է այլ մեթոդներ օգտագործել... Տեղեկատվական ահաբեկչությունը գլխավոր փորձանքն է»,- ասել է Ռայիսին Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների տեղեկատվական գործակալությունների կազմակերպության (OANA) գլխավոր վեհաժողովում, որը տեղի է ունենում Թեհրանում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն է, մասնավորապես, անկարգություններ կազմակերպել Իրանում, բայց հաշվակը ճիշտ չի արել։

Լրահոս