ՄՕԿ-ը թույլատրել է տղամարդկանց մասնակցել գեղալողի օլիմպիական մրցաշարին

Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլատրել է տղամարդկանց մասնակցել գեղալողի (սինքրոն լող) օլիմպիական մրցաշարին, հաղորդում է Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի (World Aquatics) կայքը։ Տղամարդիկ հնարավորություն կունենան արդեն 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում մասնակցել մարզաձեւի թիմային մրցումների։ Ամեն թիմում կլինի 8 մասնակից։ Նախքան այս գեղալողով մրցում էին միայն կանայք։

Լրահոս