Մսխված գումարներ, անձանց առողջությանը սպառնացող վտանգներ և ուղղակի անհասկանալի որոշում

Հայաստանում Կորոնավիրուսի հինգ աստղանի կեղծիքը, արտադրված ու այդպես էլ անհայտ մնացած հայկական թեստերը ու մարզահամերգային համալիրը մի մեծ վերակենդանացման բաժանմունք վերածելու <> ֆարսը: Մի քանի հազար մահ փոքրիկ Հայաստանի համար: Թե ինչու այդպես եղավ: Պատասխանը դետալների մեջ է: Դետալներ, որոնք բարձրաձայնում էինք նաև համավարկի ընթացքում` նպատակ ունենալով առավել արդյունավետ ու կառավարելի դարձնել իրավիճակը: Այժմյան բարձրաձայնումները ցավոք այլևս իրավիճակ ուղղել չեն կարող, բայց ամեն դետալ արդեն խոսում եմ ուղղակի, անուղղակի դիտավորությամբ կատարված մի շարք անօրենությունների մասին: Հիվանդների տեղաբաշխումն ու բուժումն ապահովելու փոխարեն մարդկանց դարձրեցին կառավարության գովազդն ապահովողների տեղավորելով նրանց հինգ աստղանի հյուրանոցում: Ոչ հարմարություններ, ոչ պատշաճ առողջապահական վիճակ: Բայց կառավարությունը մի քանի ավել հոդված կարողացավ տպել հինգ աստղանի հյուրանոցի մասին (Հիշում եք աշխարհը զարմացած էր, ցնցված էր հինգ աստղանի մեկուսացումից): Ավելի քան հինգ հարյուր հազար դոլար հատկացում տեղական արտադրության թեստի համար: Հետևանքը շատ կարճ` փողի ծախսը տեսանք, արտադրված թեստի արդյունքները`ոչ: Համալիրը <> փայլուն միտքն անգամ չգիտեմ թե, որ ասպեկտներով հիշեցնել: Մսխված գումարներ, անձանց առողջությանը սպառնացող վտանգներ և ուղղակի անհասկանալի որոշում: Մի կողմից փակում էին և միավորում հանրապետությունով մեկ սփռված բուժհաստատությունները, մյուս կողմից ասում էին տեղ չկա, համալիրն էլ է պետք: Հիշեցնում եմ, որ սա անհաջող խաղի փորձ չէր, նորից կրկնելու հնարավորություն էլ չկա: Արդյունքն էլ մի քանի հազար մահը փոքրիկ Հայաստանի համար:

Լրահոս