ՄՊՀ-ն տուգանել է «Արզնի Կաթնամթերք»-ին և «Ապարանի Պանրի Գործարան»-ին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։ Հանձնաժողովից  հայտնում են, որ տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։ Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով: https://ef.competition.am/api/decision/DA753B12-4DC0-4EA1-8A02-5A4F39566EFB/download https://ef.competition.am/api/decision/44688D48-13D8-4286-A579-7D7EC49996DB/download :

Լրահոս