Մոսկվան Երևանին նախազգուշացրել է արևմտյան երկրների կողմից հակառուսական կուրսում ներգրավվելու ռիսկերի մասին. Մարիա Զախարովա

Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանի ներգրավումը հակառուսական կուրսին, որպեսզի նախազգուշացնի Հայաստանին այդ ռիսկերի մասին, «ՌԻԱ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցավոք, մենք բավականին երկար ժամանակ է, ինչ տեսնում ենք այդ միտումը և խոսում ենք դրա մասին մեր հայ գործընկերների հետ միայն մեկ նպատակով՝ զգուշացնելու»,- ասել է նա։ Նրա խոսքով` Մոսկվայի որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է, նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել: «Մոսկվան անկեղծորեն ցանկանում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը և կառուցի ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն»,- ընդգծել է Զախարովան:

Լրահոս