Մոսկվան դեմ չէ Բաքվի և Երևանի միջև երկխոսության արտաքին խաղացողներին. Լավրով

Ռուսաստանը դեմ չէ արտաքին խաղացողներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, գլխավորն այն է, որ դա չդառնա աշխարհաքաղաքական խաղերի մաս, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ոչինչ չունենք դեմ, որ մյուս կողմերը օգնեն լուծել այս բոլոր հարցերը, առաջին հերթին՝ համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ, բայց գիտակցելով, որ դա կարվի անկեղծորեն՝ հիմնվելով տեւական խաղաղության հաստատման շահագրգռվածության վրա», - ասել է նա։ Լավրովը նշել է, որ «երբեմն թվում է, թե իրենց ծառայություններն առաջարկող որոշ արտաքին խաղացողներ լիովին չեն առաջնորդվում այդ նպատակներով և իրավիճակը դիտարկում են որպես հերթական աշխարհաքաղաքական խաղերի պատրվակ»։ Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանը։

Լրահոս