Մոսկվայում նոյեմբերի 12-ին ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել

Շաբաթ առավոտյան Մոսկվայում օդը տաքացել է մինչև 9,6 աստիճան. այս օրն ամենատաքն է օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ, «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ​​տնօրեն Ռոման Վիլֆանդը։ Նոյեմբերի 12-ի նախորդ ռեկորդը 9,3 աստիճան էր, որը գրանցվել էր 2010 թվականին: «Ռեկորդը սահմանվել է։ Արդեն ժամը 10։00-ին ջերմաստիճանը 9,6 աստիճան էր։ Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ», - ասել է նա: Վիլֆանդի խոսքով՝ նման տաք եղանակը պայմանավորված է Սկանդինավիայից ցիկլոնի մոտեցմամբ։ «Սա հանգեցնում է արևմուտքից և հարավ-արևմուտքից օդային զանգվածների հոսքերի ավելացմանը, դրանք ի սկզբանե տաք են, և նման պայմաններում տեղափոխվում են շատ մեծ արագությամբ, սառչելու ժամանակ չունեն», - ասել է նա:

Լրահոս