Մխրճվելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանը լուծել է դիրքավորման խնդիր. ստեղծված իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Աբրահամյան

Ադրբեջանը մխրճվելով ՀՀ տարածք, լուծել է դիրքավորման խնդիր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Դա ունի երկու հիմնական նպատակ. առաջինը՝ իր զորքերի համար ապահովել է ծառայությունն իրականացնելու անհրաժեշտ բավարար պայմաններ, և երկրորդ՝ հնարավոր կամուրջ ձևավորել հետագայում պլանավորելիք գործողությունների համար։ Ադրբեջանն իր համար դաշտը նախապատրաստում է բոլոր սցենարային զարգացումների համար», - ասաց Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն քաղաքական իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը։ «Այն գործընթացները, որոնք պետք է տեղի ունենային երթուղու փոփոխմանը զուգահեռ, ենթադրում են քաղաքական կոնկրետ որոշումներ, որոնք չեն կայացվել», - ասաց Աբրահամյանը։

Լրահոս