Մի քանի գյուղեր ժամանակավորապես կհոսանքազրկվեն

Հայաստանի երկու մարզերի մի քանի գյուղերում այսօր՝ հունվարի 3-ին եւ վաղը՝ հունվարի 4-ին էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը: Հունվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզի՝ 11։00-12։40 Ոստան գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11:00-17:00 Կոտայք և Նոր Գյուղ գյուղեր մասնակի։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ 2023թ. հունվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզի՝ 11։00-16։00 Ոստան գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Մայակովսկի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Լրահոս