Միջազգային հանրությունը լուռ է, այդ պատճառով Ադրբեջանն ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը. Պետնախարար

Արդեն 102-րդ օր է Արցախի  ժողովուրդը գերության մեջ է, փակ է Արցախը Հայաստանին կապող եւ ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը. սա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհում փորձ է արվում առհասարակ ազատականացնել սահմանները: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Սա նորմալ է, որովհետեւ մարդը աշխարհի համար բարձրագույն արժեք է: Մարդը, բայց երեւի ոչ Արցախում ապրող մարդը: Այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում մարդուն հասանելի է ծնված օրից, մեր դեպքում սերունդների կյանք, տառապանք ու ցավ է արժենում: Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ, եւ դա անում է տարբեր գործողություններով: Առաջինը տնտեսական շրջափակումը եւ Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացումն է: Դա տեղի է ունենում էներգամատակարարման, գազամատակարարման բարբերաբար դադարեցումների ու խափանումների, ներքին ու արտաքին հեռավար կապի աշխատանքների համար խոչնդոտներ ստեղծելով, Արցախ ներկրվող ապրանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ընթացքին խոչընդոտելով: Երկրորդը ֆիզիկական եւ հոգեբանական ուժի կիրառումը եւ դրա կիրառման սպառնալիքի ցուցադրումն է: Դա կատարվում է ոչ միայն փաստացի գործողություններով, այլեւ մշտապես ուղեկցվում է Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքով: Արցախցիները գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնում են շփման գծի մոտ ադրբեջանական դիրքերից մշտապես հնչող կրակոցների ներքո: Այդ ընթացքում ունեցել ենք մհվան դեպք, գյուղտեխնիկայի վնասման բազմաթիվ դեպքեր: Այդ դեպքերը շարունակվում են մինչ օրս: Մենք ուժի կիրառման ականատես եղանվ օրերս, մարտի սկզբին, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները հարձակվեցին եւ պլանավորած գործողությամբ սպանեցին Արցախի ոստիկանության երեք զինծառայողի, մեկին վիրավորեցին: Երրորդ գործողությունը արցախցիներին հոգեբանական  ահաբեկչության ենթարկելն է, վախի  ու սարսափի մթնոլորտ ստեղծելը, անորոշության վիճակ ստեղծելը: 4-րդ արարը Արցախի էթնիկ զտումն է, ընդհուպ մինչեւ ցեղասպանություն: Արցախը Ադրբեջանին պետք է առանց հայերի, կամ քիչ թվով հայերով: Դրա համար իրենք գործադրում են բոլոր միջոցները Արցախը հայաթափելու, դատարկելու  նպատակով: Այս նպատակի համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում»,-ասաց պետնախարարը: Նա անդրադարձվ նրան, թե այս ընթացքում ինչ է անում Արցախի կառավարությունը. «Իհարկե, պարզ է, որ մեր հնարավորությունները բավարար չեն թեկուզ նվազագույն պայմաններն պահովելու համար, բայց Արցախի արգելափակման առաջին իսկ օրվանից մենք ապահինեցինք Արցախում ռուսական խաղաղապահի ուժերի եւ ԿԽՄԿ արցախյան ներկայացուցչության օգնությանը: Այս ողջ ընթացքում նրանք մի կերպ մեզ հասցնում են պարենը, դեձղորայքը եւ ռաջին անհրաժեշտության  ապրանքների նվազագույն չափաքանակը: Հիվանդները ՀՀ են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ, տեղում  դադարեցվել են բոլոր վիրահատությունները, նվազագույնի է հասցվել բժշկական միջամտությունը: Կան ոլորտներ, որոնց հասցվել է անվերականգնելի վնաս տնտեսության ճյուղերին՝ գյուղատնտեսություն, կրթական համակարգ,  ֆինանսական համակարգ եւ այլն: Միայն հարկային եկամուտները կրճատվել են 70 տոկոսով, կա մեծ գործազրկություն, մեծ վնաս է հասցվել ՀՆԱ-ին: Միայն Արցախում գործող տնտեսվարողների 20 տոկոսը դադարեցրել է գործունեությունը, մնացածը պետական աջակցությամբ փորձում են պահպանել իրենց գոյությունը: 44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանվել էր ավելի քան 39 հազար քաղաքացի, որից 15 հազարից ավելին բնակվում է Արցախում»,-ընդգծեց Գուրգեն ներսիսյանը: Նա դիմեց միջազգային հանրությանը՝ նշելով. «2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած ձեր աչքի աչքի առաջ տեղի են ունենում մեր օրերի հետ անհամատեղելի ոճրագործություններ, մարդու տարրական իրավունքների ոտնահարման փորձեր, միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ պատճառով Ադրբեջանն ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը: Այդ պատճառով  3 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն առարկայորեն չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլեւ միջազգային հանրության պասիվությունից ու անգործությունից օգտվելով ավելի է սաստկացրել իր գործողությունները: Այս ամենից հետո Ադրբեջանը մնում է անպատիժ: Անկատար են մնացել ՄԻԵԴ-ի եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները, որով սահմանվել էր Լաչինի միջանցքն ապաշրջփակելու Ադրբեջանի պարտականությունը: Արցախի ժողովուրդը սպասում է ձեր արձագանքին, մենք ուզում ենք համոզված լինել, որ քաղաքակիրթ աշխարհի համար ի վերջո, մարդը, նրա իրավունքները բարձրագույն արժեքներ են եւ ոչ մի նյութական շահ չի կարող տրորել այս իրավունքները»:

Լրահոս