ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով

Այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։ Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա ձերբակալվել է։ Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լվացում)։ Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար։

Լրահոս