Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ 

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, քննարկել համատեղ նախագծերը, տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում փոխգործակցությունը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: «ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը եւ համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, ներառյալ փոխգործակցությունը տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Միշուստինն ու Ասադովը քննարկել են կառավարական գծով առաջիկա շփումների ժամանակացույցը։

Լրահոս