«Միլանը» նոր պայմանագիր կկնքի Ստեֆանո Պիոլիի հետ

Իտալիայի չեմպիոն «Միլանը» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ։ Ակումբի ղեկավարությունը 57-ամյա իտալացի մասնագետի հետ կկնքի նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2024թ․ հունիս եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է twitter.com/nicoschira-ն։ Ստեֆանո Պիոլին «Միլանը» գլխավորում է 2019 թվականից։ Նախկինում նա աշխատել է «Պարմայում», «Սասուոլոյում», «Բոլոնիայում», «Լացիոյում», «Ինտերում», «Ֆիորենտինայում»։ Իտալիայի ընթացիկ առաջնության 11 խաղում «Միլանը» վաստակել է 26 միավոր եւ երկրորդն է։

Լրահոս