Միայն «Նոր զովքը» չէ, որ սեւ հաշվապհության հետ խնդիր կարող է ունենալ. այլ ընկերություններ էլ կան. Բադասյան

Միայն «Նոր զովքը» չէ, որ սեւ հաշվապհության հետ խնդիր կարող է ունենալ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախգահ Ռուստամ Բադասյանը: «Ամեն անգամ առաջարկում եմ հիշենք, որ դեռ քննությամբ հիմնավորման ենթակա կետեր կան, այսինքն որպես եղելություն չներկայացնենք: Երկրորդը, սեւ հաշվապահություն ունեցող այլ ընկերություններ կան եւ կարծում եմ՝ առաջիկայում կտեսնեք, որ որ տեղ ծրագրային միջամտության կասկած կլինի, որտեղ հիմքեր ու փաստեր կլինեն դրա վերաբերյալ, անպայման կլինեն համարժեք գործողություններ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՊԵԿ-ը հրապարակում է իր բոլոր հսկողության արդյունքները անվանական, թե ինչ խախտման համար որքան են տուգանվել: Նա անդրադարձավ նաեւ հանրապետությունում արձնագրվող կոռուպցիոն երեւույթներին՝ նշելով. «Կոռուպցիոն դրսեւորումներ, այո, եղել են, շարունակում են կոռուպցիոն ռիսկեր լինել եւ մենք կարող ենք ենթադրել որեւէ կոռուպցիոն ռիսկերի մասին, իսկ բոլոր այն դեպքերում, երբ փաստով հայտնաբերվում է, այդ թվում ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից, ընթացք է ստանում: Կոռուպցիայի դեմ պայքարը հենց դրանով է որակյալ կամ անորակ, որ գործող իշխանությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ եւ այդ դեպքերը պետք է հայտնաբերվեն: իսկ համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»:

Լրահոս