Մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը

Փաստորեն, բացի նրանից, որ Նիկոլը Մյունխենում սուս ու փուս լսում էր, թե ինչպես է հակառակորդ երկրի ղեկավարը խոսում հայերի դեմ, նա կրկին բոլորի աչքից թաքուն Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Վերջերս տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանն ավարտել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքը և այն ուղարկել Ադրբեջան, սակայն նախագծի բովանդակությունը գաղտնի պահեց իր իսկ կողմից նշանակված 3 միլիոն վարչապետից` ժողովրդից։ Եվ, փաստորեն Մյունխենում տեղի էր ունենում հերթական դավաճանության մասին քննարկումը, որը բոլորիս աչքից հեռու էր։ Նա ամեն դեպքում Արցախը որոշել է նվիրել Ադրբեջանին. դրա մասին է վկայում Արմեն Աշոտյանի կողմից հրապարակված սենսացիոն փաստաթուղթը, որի բովանդակությունը քննարկվել է հենց Մյունխենում։ Մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը. Նիկոլը պատրաստվում է 120 հազար արցախցիներին` Արցախի հետ միասին հանձնել Ադրբեջանին ու սա քննարկվել է հենց Մյունխենում։ Թե, բա ապագա կա։

Լրահոս