Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բարեկարգման աշխատանքներ են կատարվել

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կատարվել են շինբարեկարգման աշխատանքներ։ «Նախագծի հեղինակ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի մասնագիտական խորհրդատվության շնորհիվ կատարվել են շինբարեկարգման աշխատանքներ, որոնց արդյունքում վերականգնվել է տարածքի ջրամեկուսացումը, լուծվել է ոռոգման խնդիրը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Հավելենք, որ իրականացվել են նաև մաքրման աշխատանքներ։

Լրահոս