Մեսի․ Ֆուտբոլը շատ է փոխվել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է ժամանակակից ֆուտբոլի առանձնահատկության մասին։ «Ֆուտբոլը շատ է փոխվել։ Հիմա ավելի բարդ է գտնել մի ֆուտբոլիստի, որ սովորական չէ։ Մանկուց ֆուտբոլիստներին պատրաստում եմ որոշակի մոտեցումներով։ Ֆուտբոլում հիմա մեծ է մարտավարության դերը։ Ամեն թիմ կարող է մեծ դժվարություններ ստեղծել մրցակցի համար՝ չունենալով շատ տաղանդավոր խաղացողներ, սակայն մարտավարության շնորհիվ հասնել արդյունքի»,- Մեսիի խոսքը մեջբերում է Ole-ն։ Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Լեհաստանը, Մեքսիկան եւ Սաուդյան Արաբիան։

Լրահոս