Մեսին՝ Մեքսիկայի թիմի խաղաշապիկը հատակին գցելու մասին․ Թյուրիմացություն էր

Արգենտինայի հավաքականի ավագ եւ հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Մեքսիկայի խաղաշապիկի հետ կապված սկանդալը։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մեսիի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր Մեքսիկայի հավաքականին։ Խաղից հետո արգենտինացիները հանդերձարանում ցնծությամբ նշել էին հաղթանակը։ Մեսին Մեքսիկայի հավաքականի խաղացողի հետ փոխանակած խաղաշապիկը գցել էր հատակին։ Տեսագրությունը տարածվել էր սոցիալական ցանցերում։ «Այդ դրվագի հետ կապված կարող եմ միայն ասել, որ թյուրիմացություն էր։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ դրսեւորում հարգանքի բացակայություն։

Լրահոս