Մենք պետք է կարողանանք համազգային, վերկուսակցական այլընտրանք ստեղծել․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մենք պետք է կարողանանք մեր մեջի փոքրությունը հաղթահարել ու համազգային, համաքաղաքացիական, վերկուսակցական այլընտրանք ստեղծել մոտ օրերին․ Ազատություն հրապարակում հրավիրված հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Մենք համազգային բանաձևը պետք է գտնենք»,-ասաց նա։ Նրա խոսքով՝ բոլոր մարզերը, քաղաքներն ու բանկավայրերը հիմա հարվածի տակ են։ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է իր պատասխանը վերջապես ստանա․«Ակնհայտ է, որ իրացնում է հարևան պետության պահանջները։ Հիմա որ ինքը մեր քաղաքացիներին սպառնում է պատերազմով, սա նշանակում է, որ ինքը կցորդն է, իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության»,-ասաց նա։

Լրահոս