Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք. Քեթրին Քլարք

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հասունացող հումանիտար ճգնաժամ է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական Քեթրին Քլարքը։ «Հազարավոր հայեր, այդ թվում՝ տարեցներ եւ երեխաներ, վտանգի տակ կհայտնվեն, եթե չվերականգնվի սննդի, դեղորայքի եւ ջեռուցման հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք խաղաղության ապահովման եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-գրել է Քլարքը։

Լրահոս