Մենք չպետք է սխալվենք՝ թերագնահատելով Ռուսաստանին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինան պետք է որոշի՝ ինչ պայմաններ են ընդունելի պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցությունների համար, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի դերը Կիեւին աջակցելն է։ «Ուկրաինայի պետք է որոշի, թե ինչ պայմաններ են ընդունելի: Մենք պետք է նրանց աջակցենք»,- Հաագայում Նիդեռլանդների կառավարության անդամների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։ «Մենք չպետք է սխալվենք՝ թերագնահատելով Ռուսաստանին… Նրանք դեռ վերահսկում են Ուկրաինայի մեծ մասը… Ռուսաստանի զինված ուժերը պահպանում են զգալի հնարավորություններ, ինչպես նաեւ մեծաթիվ զորքեր: Եվ Ռուսաստանը ցույց է տվել զգալի կորուստներ կրելու պատրաստակամությունը։ Առաջիկա ամիսները բարդ են լինելու. Պուտինը նպատակ ունի է այս ձմռանը Ուկրաինային թողնել ցրտի ու մթի մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկայիս հակամարտությունը նույնպես ցույց է տալիս «մեր էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման եւ մեր ենթակառուցվածքների պաշտպանության կարեւորությունը»:

Լրահոս