Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանն՝ առանց Ռուսաստանի. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարծաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը։ Քննարկվել են տարածաշրջանային իրադրության վերաբերյալ հարցեր։ «Հյուրերին ներկայացվել է Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները։ Մանրամասն տեղեկություններ են տրամադրվել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ», - նիստիից հետո հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեևը հայտարարեց, որ իրենք չեն պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանն՝ առանց Ռուսաստանի։ «ՀՀ խորհրդարանականների հետ այսօր քննարկեցինք ու ձևակերպեցինք հարցեր, որոնք կօգնեն լուծել ինչպես Վերին Լարսում առկա խնդիրների, այնպես էլ տնտեսական որոշ հարցեր» , - ասաց Կազբեկ Տայսաեևը։

Լրահոս