Մենք գործ ունենք «մարդկանց »հետ, ովքեր խաղաղության քողի տակ հանձնում են ամեն ինչ

Սակուրա ծաղիկը Չինացիների համար կարևոր խորհուրդ ունի։ Սակուրա նշանակում է «նոր կյանքի սկիզբ»,«վերածնունդ» և չինացիների համար կառուցողական նշանակություն ունի թե´ սակուրա բառը, թե´ դրա նշանակությունը, և թե ´ ծաղիկի խորհուրդը։ Հիմա արի ու հազարամյակների մշակույթ ունեցող Չինացիներին բացատրի, որ Հայաստանը, որը ևս ունի հազարամյակների մշակույթ ուզուրպացված է մի ոհմակի կողմից, որոնք ոչնչացնում են և հայկական մշակույթը, և ավանդույթները, և, փաստորեն աղավաղում են չինականը. Ա.Քանդում են հինը, փոխանակ պահպանեն հինը` կառուցելով նորը. Բ.Իրականացնում են ծառերի սպանդ։ Եվ այս կոնտեքստում հատկանշական եմ համարում նշել, որ հիմա բնապահպաններն ավինյանին այդպես տերևաթապ պետք է անեին, ոնց նա արեց ծառերը. Գ.Մենք գործ ունենք «մարդկանց »հետ, ովքեր խաղաղության քողի տակ հանձնում են ամեն ինչ և նույն տրամաբանությամբ ամայացնում են Երևանը, քոքահան են անում երկար տարիներ խնամված ծառերը, պուրակներում խաղացող երեխաներին զրկում են մաքուր օդ շնչելու հնարավորությունից և այդ ամենն անում են ծառատունկի քողի տակ:

Լրահոս