Մենք «արդար» խաղաղություն ենք ուզում․ Ալիևը կրկին նախապայմաններով է խոսել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում, ելույթ ունենալով զինծառայողների առջև, նախապայմաններ է հնչեցրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ։ Նա հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հնարավոր է միայն իրենց առաջադրած 5 սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվելու դեպքում։ «Մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, սակայն՝ «արդար» խաղաղություն։ Մեր առաջադրած սկզբունքներն «արդար» են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հենց այդ պայմաններով»,- հայտարարել է Ալիևը։ Նա հավելել է՝ եթե Հայաստանը «բարի կամք դրսևորի», ապա խաղաղության պայմանագիրը կստորագրվի, հակառակ դեպքում չի ստորագրվի։ «Թե ինչ կլինի հետագայում, կյանքը ցույց կտա»,- ասել է Ալիևը։

Լրահոս