Մեկ օրում ոստիկանները բացահայտվել են 44 հանցագործության դեպք. Գրանցվել է 17 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 3, կաշառակերության և ընտանեկան բռնության՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման ու 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս