Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. 10 մարդ վիրավորվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 3-ը` նախկինում կատարված։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, փողերի լվացման և սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 2, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս