Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործության դեպք. Ավտոմեքենա փախցնել, խուլիգանություն, բռնության կոչեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ mասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, անձնական կամ ընտանեկան գաղտնիությունը խախտելու, ծնողի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ֆիզիկական ներգործության ու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս