Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործության դեպք. Շորթում, անձի առեւանգում, ընտանեկան բռնություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, բնակարանային գողության, խարդախության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 2, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքն անզգուշությամբ վնասելու, վստահված գույքը հափշտակելու և ֆիզիկական ներգործության ՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս