Մեկ շաբաթում գրանցվել է 113 արտակարգ դեպք. տուժել է 94, զոհվել՝ 3 մարդ

Մայիսի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 373 դեպք, որից 113-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 44, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, քարաթափման, ուժեղ կարկուտի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, զինամթերքի հայտնաբերման՝ 5, օձի նկատման՝ 17, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 14, հրդեհի կեղծ կանչի՝ 26 և 43 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 3 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

Լրահոս